Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թուրքիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները միմյանց մեղադրել են ասուլիսի ժամանակ

Թուրքիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները միմյանց մեղադրել են ասուլիսի ժամանակ
14.10.2020 | 15:05

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն միմյանց մեղադրել են մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է AP- ն:


Անն Լինդեի կողքին կանգնած՝ Մևլութ Չավուշօղլուն նախատել է նրան, որ Թուրքիային կոչ է անում հետ կանչել իր զորքերը Սիրիայից՝ մեղադրելով Շվեդիային քուրդ զինյալներին աջակցելու, Հունաստանի կողմից միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ լռություն պահպանելու մեջ. մեղադրանքներ, որոնք Հունաստանը հերքում է: «Ես ուզում եմ հարցնել՝ ո՞ւմ անունից եք ասում Թուրքիային թողնել Սիրիան, թե՞ նախազգուշացնում եք Թուրքիային», – հարցրել է Չավուշօղլուն: «Եթե դուք այդքան զգայուն եք մարդու իրավունքների նկատմամբ, ինչու՞ չեք գոնե մեկ անգամ քննադատում Հունաստանին», – ասել է նա: Անն Լինդեն պատասխանել է. «Ես ձեր հյուրն եմ: Ես այստեղ բանավեճ չէի կազմակերպի»:


«Հուսով եմ, որ Թուրքիայում բոլորը հնարավորություն կունենան իրենց անկեղծ կարծիքն արտահայտելու, ինչպես դուք, նախարար», – ասել է նա՝ ակնարկելով Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված խնդիրները:

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ